Վիգեն Սարգսյան․ Տոնոյանը ՊՆ-ն լավ գիտի, շատ հարմար կլիներ նրան տեսնել որպես նախարար 9 մայիսի 2018 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նոր նախարարի նշանակման հարցով զբաղվելու է նոր կառավարությունը, ու բոլոր թեկնածուների անուններն առաջիկայում հայտնի կդառնան։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, հայտնում է «Այսօր»-ը։ Լրագրողների հարցին՝ ու՞մ է տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում և ի՞նչ կարծիք ունի քննարկվող՝ Դավիթ Տոնոյանի թեկնածության մասին, Վիգեն Սարգսյանն ասել է, որ վերջինիս ծանոթ է ավելի քան 19 տարի: «Նա պաշպանության նախարարությունը լավ գիտի, այստեղ ծառայել է և անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես նախարար Դավիթ Տոնոյանին», - ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի էր Դավիթ Տոնոյանի արձագանքը փաստին, երբ Արարատ Միրզոյանը, որպես Պաշտպանության նախարարի հնարավոր թեկնածու, դիտարկեց նրան։ «Լինելով Կառավարության կազմում՝ բաց թողնել դռները նման բանակցությունների համար... Ես անձամբ նման բան չէի անի, ինձ համար դա տաբու է, բայց մարդիկ տարբեր են», - ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։ Անդրադառնալով իրեն հաջորդողին պարտականությունները փոխանցելուն՝ Սարգսյանը տեղեկացրել է, որ մոտ տասը ժամանոց բրիֆինգ են պատրաստում նոր նախարարի ու նոր թիմի համար և մանրակրկիտ ձևով փոխանցելու են տեղեկությունը։ «Մենք յուրաքանչյուր ծրագրի տակ գիտենք իրավական դաշտի կարգավորումներն ու անելիքները, գիտենք ֆինանսավորման աղբյուրները և դրանց հետագա ճիշտ գործադրման ուղղությունները», - ասել է նա։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է՝ շատ լավ հասկանում են այն առաջնահերթությունը, որն անհրաժեշտ է ծրագրերի իրականացման համար։ «Եվ ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր թիմը և նախարարը հաջողեն, որովհետև դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը», - նշել է Վիգեն Սարգսյանը։ Նրա համոզմամբ, որևէ մարդ, որը գոնե մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի նվիրվել է երկրի պաշտպանության կազմակերպման գործին, պետք է առնվազն ոչ ադեկվատ լինի, որպեսզի չերազի, որ իր հաջորդն իրենից արդյունավետ լինի։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |