Վարչապետ․ ՌԴ հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան![]() 9 մայիսի 2018 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն։ Այդ մասին նաև ասել է Արցախում լրագրողների հետ հանդիպմանը։ «Երեկ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը շատ անկեղծ և կառուցողական էր։ Ռուսաստանի հետ հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումեր», - ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով, ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է խորանան և զարգանան, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: «Պետք է նաև մեծացնել այդ կազմակերպություններում անդամակցության արդյունավետությունը: Ապրանքաշրջանառությունը պետք է հասնի այնպիսի ծավալների, որ դրա արդյունքները զգան տնտեսությունն ու երկրի բնակիչները», - ասել է Փաշինյանը: ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Մայիսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը երկուստեք պատրաստակամություն էին հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |