«Ռոստելեկոմն» իր բաժանորդների համար անակնկալներ է պատրաստել մայիսի 9-10-ին![]() 9 մայիսի 2018 - 19:55 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է Շուշիի ազատագրման և Հաղթանակի օրն ու իր բոլոր բաժանորդներին տեղեկացնում տոնական անակնկալների մասին։ Հայաստանում «Ռոստելեկոմ»-ը ֆիքսված հեռախոսակապի ծառայության բոլոր բաժանորդներին մայիսի 9-ին և 10-ին տրամադրում է 60 րոպե անվճար զանգերի հնարավորություն դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր։ «Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ռոստելեկոմ»-ի կողմից հնարավորություն է ընձեռվում անվճար զանգեր կատարելու դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր։ Այս տարի ևս մենք անակնկալներ ենք մատուցում մեր հեռախոսակապի և հեռուստատեսության ծառայությունների բաժանորդներին՝ վստահ լինելով, որ տոներին յուրաքանչյուրը պետք է ազատ լինի հարազատների ու ընկերների հետ շփման հարցում ինչպես որակյալ ինտերնետ կապի, այնպես էլ հեռախոսակապի միջոցով։ Շնորհավորում ենք և ուրախ հանգստյան օր մաղթում բոլորին», - նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Ընկերությունը ևս մեկ անակնկալ է նախատեսել Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար, ովքեր մայիսի 9-ին և 10-ին «Ռոստելեկոմ»-ի ֆիլմադարանի բոլոր ֆիլմերը կկարողանան դիտել առանց որևէ վճարի՝ լիովին անվճար։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |