Մոգերինին Փաշինյանին Բրյուսել է հրավիրել![]() 10 մայիսի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Կողմերը համաձայնություն են հայտնել Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորության շուրջ: ԵՄ պաշտոնյան Հայաստանի վարչապետին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել, հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքը: Քննարկվել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությանը հաջորդող հետագա քայլերը, այդ թվում՝ կառավարության հետագա ձևավորումը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններին: Ամփոփ քննարկվել են նաեւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի վերահաստատման, շարունակում է մնալ Եվրոպական միության գերակա առաջնահերթություն: ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ ակնկալում է աշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և ապագայում նրա կառավարության հետ: ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |