Իսրայելի ՌՕՈւ-ն հրթիռակոծել է Սիրիայի տարածքը![]() 10 մայիսի 2018 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան ինքնաթիռները մայիսի լույս 10-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիան՝ պատասխանելով հրթիռային հարվածին, որ հասցրել էին «Ալ Քուդս» իրանական ուժերը Հոլանի բարձունքի դիրքերին: Իսրայելի օդուժը հարվածել է սիրիական ԶՈւ դիրքերին Հան Արնաբա շրջանում և Էլ Բաաս քաղաքի մոտ, որոնք գտնվում են Հոլանի բարձունքի հարևանությամբ, գրում է Deutsche Welle-ն: Դրանից մի քանի ժամ առաջ «Ալ Քուդսի» դիրքերից Իսրայելի զինվորականների հսկողության տակ գտնվող տարածքի ուղղությամբ արձակվել է 20 հրթիռ: Մի մասը չեզոքացվել է «երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի միջոցով: Իրանական «Ալ Քուդս» ուժերը մարտական գործողություններին մասնակցում են Սիրիայի կառավարական զորքերի կողմից: Հոլանի տարածքում իսրայելյան բանակի դիրքերը Սիրիայի տարածքից գնդակոծվել են 1973-ից հետո առաջին անգամ: 1973-ին տեղի է ունեցել երրորդ արաբա-իսրայելյան պատերազմը: Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակը շատ լուրջ է համարում այդ միջադեպը և պատրաստ է տարբեր զարգացումների: Մայիսի 8-ին Իսրայելը մարտական պատրաստվածության է բերել երկրի հյուսիսում գտնվող ՀՕՊ ուժերը և պահուստայինների մասնակի զորակոչ հայտարարել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |