Ամերիկայի Հայ դատը կոչ է արել ԱՄՆ-ին $140 մլն դրամաշնորհ հատկացնել ՀՀ-ին10 մայիսի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով սատարել ՀՀ-ում խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը: Հանձնախումբն առաջարկել է արագացնել Հայաստանին 140 մլն դոլարի հատկացումը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շրջանակում, որն ուղղվելու է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարապետության, արվեստի և մաթեմատիկայի զարգացմանը (STEAM): Այդ մասին ասվում է Հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի Պոմպեոյին ուղղված նամակում: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ստեղծվել է 2004-ին աշխարհի ամենաաղքատ երկրների զարգացմանը նպաստող ԱՄՆ Պետդեպարտամենտի ծրագրի շրջանակում: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանում ժողովրդավարության զարգացման այդ դժվար պահին կարող է կենտրոնական դեր ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների այս նոր փուլում: Ուստի մենք դիմում ենք ձեզ ՝ հորդորելով անհապաղ քննարկումներ սկսել Հայաստանի հետ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի հիման վրա նոր համաձայնագրի քննարկումը: Նման համաձայնագիրը նոր հնարավորություններ կտա նոր սերնդին կրության, տնտեսական գործակցության ամրապնդման, ինչպես նաև հայ և ամերիկյան ժողովրդներին կապող բարեկամության ամրապնդման համար»,-ասվում է Համբարյանի նամակում: Նամակում հիշատակվում է, որ «Հազարամյակի մարտահրավերները» նման ծրագիր է իրականացրել Վրաստանում՝ $75 հատկացնելով դպրոցների ենթակառուցվածքների զարգացման, $30 մլն՝ STEAM ծրագրի և ևս $15 մլն՝ ամառային դպրոցական ծրագրերի համար: Ենթադրվում է, որ գումարը ՀՀ-ին կհատկացվի 5 տարվա ընթացքում: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ իր տնտեսական քաղաքականության գլխավոր առաջնայնությունը լինելու է բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |