Բաքուն հայտարարել է, թե պատրաստ է ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունների10 մայիսի 2018 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է բանակցել ղարաբաղյան կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքուն կոչ է անում ՀՀ քաղաքական ղեկավարությանը «չկրկնել իր նախորդների սխալները»: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում է առաջարկում։ Նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ «Մենք դեռ հուսով ենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, կվարի առողջ քաղաքականություն և կաշխատի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ գոյակցության համար»,-ասել է Հաջիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանում տևական խաղաղության ու անվտանգության հաստատմանը, հնարավորություններ կստեղծի բազմակողմ տարածաշրջանային գործակցության համար»,-ասել է նա: «Այնպես, որ գնդակը հայկական կողմում է և պետք չէ նորից հեծանիվ հորինել: Մեկ անգամ ևս ցանկանում են ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ գոյություն ունեցող օրակարգի շուրջ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով»,-ասել է Հաջիևը: Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։ «Հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն ու դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում։ Կառավարությունը հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է ԼՂ հակամարտության կարգավորման համար՝ ելնելով Արցախի ժողովրդի շահերից», – ընդգծել է Փաշինյանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |