Փաշինյանը կոչ է արել աշխարհի հայերին այցելել Արցախ10 մայիսի 2018 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բոլորին այցելել Արցախ՝ տեսնելու և զգալու այն մթնոլորտը, որ հաստատված է Արցախում: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 9-ին Արցախից վերադառնալիս իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: Փաշինյանն ասել է, որ Ստեփանակերտը շատ գեղեցիկ քաղաք է, իսկ Արցախում բազմաթիվ տեսարժան վայրեր կան տեսնելու՝ կոչ անելով բաց չթողնել այդ ամենը տեսնելու առիթը: «Հուսով եմ, որ մեր հայրենակիցները Հայաստանում և Սփյուռքում առիթը բաց չեն թողնելու այցելել Արցախ: Այցելե՛ք ձեր ընկերների և հարազատների հետ, այստեղ բազմաթիվ տեսարժան վայրեր կան, նաև զգալու այն մթնոլորտը, որ հաստատված է Արցախում: Իսկ Արցախի խոհանոցը, խմիչքներն անզուգական են»,- նշել է Փաշինյանը: Նորընտիր վարչապետը նաև արդյունավետ է գնահատել Արցախ կատարած այցի արդյունքները: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում է առաջարկում։ Նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։ «Հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն ու դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում։ Կառավարությունը հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է ԼՂ հակամարտության կարգավորման համար՝ ելնելով Արցախի ժողովրդի շահերից», – ընդգծել է Փաշինյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |