Reuters. Սերժ Սարգսյանը հրաժարականից առաջ «հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտոնյաների հետ»![]() 10 մայիսի 2018 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին իր հրաժարականի մասին հայտարարելուց 24 ժամ առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի պաշտոնյաների հետ: Այդ մասին հայտնում է Reuters-ը դիվանագիտական աղբյուրի վրա հղումով, որը չի ցանկացել հրապարակել անունը: Ապրիլի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 17-ին ստանձնած վարչապետի պաշտոնից երկրում ընթացող բազմամարդ բողոքի ակցիաների և քաղաքացիական անհնազանդության ֆոնին: Մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Սարգսյանի հրաժարականից մի քանի օր առաջ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսազրույցներ են ունեցել ինչպես բողոքի շարժման առաջնորդի, այնպես էլ իշխող վերնախավի հետ, «որը կառչում էր իշխանությունից», հայտնել է իրավիճակին ծանոթ 3 աղբյուր: Փաշինյանի կողմնակիցներին առաջարկվել է փողոցներում կրել միայն հայկական ազգային խորհրդանիշներ, խուսափելու համար համեմատություններից Ուկրաինայի իրադարձությունների հետ, որտեղ փողոցներում շատ էին ԵՄ դրոշները, ինչը զայրացրել էր Մոսկվային: Սարգսյանը, որը 10 տարի կառավարել է երկիրը, ևս կապի մեջ էր ՌԴ պաշտոնյաների հետ, քանի որ «պայքարում էր գոյատևման համար», ասել է դիվանագիտական աղբյուրը: Այդ 24 ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանն ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմի անդամների և պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, ինչն ավելի լայն իրավունքներ կտար ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարում, գրում է թերթը: ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն այն ժամանակ հայտարարեց. «Մենք 2 տարբերակ ունեինք՝ կամ ԱԺ-ն արտակարդ դրություն էր հայտարարում, կամ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս: Սակայն արտակարգ դրությունը մտցնելը հարցի լուծում չէր լինի, այլ միայն կհետաձգեր»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |