Ֆուկույամա. ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հայաստանը դուրս չգա իր ազդեցության գոտուց![]() 10 մայիսի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի, անկախ այն ամենից, ինչ կատարվու մէ, Հայաստանը դուրս չգա ռուսական ազդեցության գոտուց: Այդ մասին հայտարարել է քաղաքական փիլիսոփա և Սթենֆորդի համալսարանի Ֆրիմեն Սփոլյիի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման Ժաննա Նեմցովային տված հարցազրույցում: Ֆուկույաման պատմել է հետխորհրդային երկրների քաղաքական զարգացման խնդիրների մասին, գրում է Deutsche Welle-ն: Խոսելով հայկական թավշյա հեղափոխության մասին՝ նա նշել է. «Դա հուսադրում է, այն առումով, որ մարդիկ դեռ ունակ են միավորվելու, նրանց դեռ հնարավոր է զայրացնել: Եվ ահա նրանց դուր չեկավ այն փաստը, որ Սարգսյանը մտադիր էր պահպանել իշխանությունն՝ արդեն հնարավորություն չունենալով նախագահ լինել 10-ամյա պաշտոնավարումից հետո: Շատերը հոգնել են այն առաջնորդներից, որոնք ցանկանում են ցմահ կառավարել: Այնպես որ այդ իմաստով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ես շատ դրական եմ գնահատում»: Ըստ փորձագետի, նա շատ է անհանգստանում, քանի որ Հայաստանը շատ է ենթակա ռուսական ազդեցությանը: «Ռուսաստանին միանգամայն ձեռնատու էր հին համակարգը ,և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մտահոգում է նրան: Ուստի, ինձ թվում է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, անկախ նրանից, թե ինչ է կատարվում, որպեսզի թույլ չտա Հայաստանին դուրս պրծնել ռուսական ազդեցության գոտուց, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի և Ուկրաինայի պարագայում: Ինձ անհանգստացնում է առաջիկա դիմակայությունը Հայաստանի հետ»,-ասել է Ֆուկույաման: Ապրիլի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 17-ին ստանձնած վարչապետի պաշտոնից երկրում ընթացող բազմամարդ բողոքի ակցիաների և քաղաքացիական անհնազանդության ֆոնին: Մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |