ԱՀԿ-ն ՀՀ Վիրուսաբանական լաբորատորիան ճանաչել է միջազգային չափանիշներին համապատասխանող![]() 10 մայիսի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիային ճանաչել է միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատորիա (Ազգային գրիպի կենտրոն): ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Ժուժաննա Յակաբը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին այդ մասին տեղեկացրել է մայիսի 9-ին ուղարկված պաշտոնական նամակով, հայտնում է առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Նման կարողությունների շնորհիվ Հայաստանում իրականացվում է գրիպի մի քանի տեսակների և ենթատեսակների ախտորոշում, որը լիարժեք հիմքեր է ստեղծում գրիպի սեզոնի ընթացքում ճիշտ գնահատելու համաճարակային իրավիճակը, շրջանառող հարուցիչները՝ հաջորդիվ իրականացնելով առավել նպատակային կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝ նվազեցնելով առողջապահական համակարգի բեռը: «Լաբորատորիան այսուհետ սերտորեն կհամագործակցի ԱՀԿ կողմից ճանաչված այլ լաբորատորիաների հետ, որոնք ներառված են գրիպի համաճարակաբանական հսկողության և արձագանքման գլոբալ համակարգում, ինչն էլ ղեկավարվում է ԱՀԿ Պանդեմիկ գրիպի պատրաստվածության գլոբալ ծրագրով»,- հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |