Փաշինյանի հարցազրույցը վրացական «Առաջին ալիքին». Վրաստանը որոշիչ դեր ունի ՀՀ համար![]() 10 մայիսի 2018 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին»՝ խոսելով հայ-վրացականերկկողմ հարաբերությունների մասին: Փաշինյանը նշել է, որ Վրաստանը բարեկամ երկիր է, ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում: «Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, քանի որ մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»: Վարչապետը նաև ասել է, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է խորացվեն բոլոր ուղղություններով, «ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովրդների միջև»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |