Շարմազանով. ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների հարց չի քննարկել10 մայիսի 2018 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրությունների հարցըչի քննարկել,որովհետև քաղաքական մնացած ուժերն էլ այդ հարցը դեռ չեն քննարկել: Այս մասին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, գրում է «Այսօր»-ը: «Օդում հայտարարություններ են, կոնկրետ որևէ առաջարկ չկա: Երկրորդ՝ արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չէ, որ ով երբ, ոնց ուզի կազմակերպի։ Կա Սահմանադրություն և այդ Սահմանադրությամբ պետք է շարժվենք, սա է խնդիրը: ՀՀԿ-ին ձեռտու է, ձեռնտու չի... այդ ինչո՞ւ ՀԱԿ-ին ձեռնտո՞ւ է, կամ «Ծառուկյան դաշինքին» ու նույն Նիկոլին ձեռնտո՞ւ է։ Ով է որոշում՝ ինչն է ՀՀԿ-ին ձեռնտու, ինչը՝ չէ»,- նշել է Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակը նշել է, որ կուսակցությանը ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է Հայաստանին, «ի տարբերություն շատ ուժերի, որոնց համար առաջնային է միայն իրենց քաղաքական շահը»։ «Գոնե հիմա մարդիկ պետք է խիզախություն ունենան ու ասեն, որ այս ամեն ինչի մեջ, էս համերաշխություն որ ասում են, անցնցում իշխանափոխության, նախ և առաջ մեծ է ՀՀԿ-ի ու պետության, վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ դրական դերակատարումը։ Դեռ ժամանակ կլինի դրա մասին խոսել, այնքան խղճի ազատություն, այնքան քննադատությունը լսելու կարողություն, ինչքան ունեցել է Հանրապետականը, Աստված տա, թող նոր իշխանությունն ունենա, մի բան էլ ավել: Ունենա՝ կծափահարենք, չունենա՝ բազմակետ»,- եզրափակել է Շարմազանովը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցության օրակարգում այժմ կա կուսակցության նախագահի փոփոխության հարցը, Շարմազանովն ասել է. «Կուսակցությունը դեռևս նման հարց չի քննարկել, մեր նախագահն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է այս պահին»։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |