Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակել![]() 10 մայիսի 2018 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաջին նշանակումն է կատարել՝ Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակելով: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար», - ասված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։ Էդուարդ Աղաջանյանը ծնվել է 1988թ. Երևանում։ 2005-ին ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը, 2012-ին ստացել բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։ 2016-ին ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։ 2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։ Նիկոլ Փաշինյանը նոր կառավարությունը պետք է ձևավորի վարչապետի ընտրություններից հետո 15 օրվա ընթացքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |