Մեթյու Բրայզա. Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ 7 ապրիլի 2008 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, «Բուխարեստում կայացած երկու հանդիպումներում տեղի ունեցավ կարծքիների լուրջ փոխանակում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: Դա շատ լավ արդյունք է»: Բրայզան նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնի ստանձման արարողությունից հետո, ինքը կկարողանա տեղեկանալ նրա տեսակետին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այնուհետեւ տեղի կունենա հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի եւ նախագահի հետ, հաղորդում է 1news.az-ը: Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |