Հարցում. Ռուսաստանցիների մոտ 50%-ը կարծում է՝ ՀՀ դեպքերի կրկնությունը ՌԴ-ում անհնար է![]() 11 մայիսի 2018 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների կեսից ավելին հետևում է հայաստանյան իրադարձություններին, այտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանցիների 78%-ը (իրադարձություններով հետաքրքրվողների խմբում, բոլոր հարցվածների՝ մոտ 48 տոկոսը) կարծում է, որ ՀՀ իրադարձությունների կրկնությունը ՌԴ-ում անհնար է, իսկ 15 տոկոսը դա հնարավոր է համարում՝ այս խմբին են հարում հիմնականում երիտասարդները, 18-24 տարեկանները: Ինչպես վկայում են հարցման արդյունքները, Հայաստանում ստեղծված իրավիճակով հետաքրքրվում է հարցվածների 50 տոկոսը, սակայն ուշադիր հետևում է միայն 9 տոկոսը, մինչդեռ մյուսները՝ ժամանակ առ ժամանակ: Հարցման մասնակիցների 40 տոկոսը հայտնել է, որ չի հետաքրքրվում այդ թեմայով: Հարցման մասնակիցների 28 տոկոսը հայաստանյան իրադարձությունները բնութագրել է որպես թավշյա հեղափոխություն, 14 տոկոսը՝ որպես զանգվածային հուզումներ, բողոքի ակցիաներ, կապված Սարգսյանի ընտրության հետ, 10 տոկոսը՝ որպես պետության ղեկավարի նոր ընտրություններ, իսկ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցման մասնակիցների 28 տոկոսը կարծում է, որ այս իրադարձությունների հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները կվատթարանան, 20 տոկոսը՝ որ կբարելավվեն, իսկ 27 տոկոսը կարծում է, որ ոչ մի կերպ չեն ազդի: Հարցումն անցկացվել է 2018-ի մայիսի 7-8-ին 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիների շրջանում: Հարցմանը մասնակցել է 2000 մարդ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |