«Դինոլենդ». Հայաստանում Դինոզավրերի այգի կբացվի11 մայիսի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին, ժամը 13:00-ին Հայաստանում պաշտոնապես կբացվի նմանատիպը չունեցող Դինոզավրերի այգին՝ «Դինոլենդը»: Այգում ցուցադրված են դինոզավրերի անիմացիոն նմուշներ մինչև 7 մետր հասակով: Անիմացիոն մոդելները շարժվում են, շնչում, թարթում, ձայներ հանում, անգամ ձու ածում։ Կա նաև մոդել, որին հեծնած կարելի է զբոսնել «Դինոլենդով», որտեղ պատմության անիվը ետ է պտտվել 65 միլիոն տարով: Խմբերի համար կկազմակերպվեն ճանաչողական էքսկուրսիաներ։ «Դինոլենդը» գտնվում է Երևան-Արտաշատ մայրուղու 1-ին կիլոմետրի վրա: Աշխատանքային օրերին այգին բաց կլինի այցելուների համար 12:00 - 21:00-ն, իսկ շաբաթ և կիրակի՝ 11:00 - 22:00-ը: Տոմսի արժեքն աշխատանքային օրերին մեծահասակների համար 1000 դրամ է, երեխաների՝ 2500 դրամ: Շաբաթ, կիրակի, տոնական և ոչ աշխատանքային օրերին՝ մեծահասակների համար՝ 2000 դրամ է, երեխաների՝ 3500 դրամ: Տոմսի արժեքը ներառում է ճանաչողական էքսկուրսիա, 30 րոպե խաղ խաղասրահում, այգում լուսանկարներ անելու թույտվություն: 1-2 տարեկան գրկի երեխաների մուտքն անվճար է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |