Օսիպյան. Հայաստանում անպատժելի մարդ չկա![]() 11 մայիսի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անպատժելի մարդ չկա՝ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այդ մասին հայտարարել է ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով այն հարցին, թե, եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է գնալ այդ ճանապարհով: «Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել, այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին», - ասել է նա կառավարությունում լրագրողներին, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պահանջ է դրել իր առջև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Օսիպյանն ասել է՝ լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած: Օսիպյանն ընդգծել է` եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ինքը պատրաստ է պատասխանատվություն ենթարկվել: «Հենց այս պահից էլ կհրաժարվեմ», - ասել է նա: Վարչապետը հանձնարարական է տվել՝ հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը. նման հարցերից ենք սկսելու աշխատել: Կադրային փոփոխությունները ոստիկանությունում միշտ էլ լինում են, կարծում եմ՝ ինքս էլ կնախաձեռնեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 11-ի առավոտյան ուղիղ եթերում ասել է, որ նույն օրը կպարզաբանի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելու իր որոշումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |