Սփյուռքի ու տրանսպորտի նախարարները չեն մնա պաշտոններում![]() 11 մայիսի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարի պաշտոնակատարՀրանուշ Հակոբյանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանըչեն շարունակի պաշտոնավարումը նոր Կառավարության կազմում: Այդ մասին նրանք ասել են լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ: «Նոր կառավարությանը մաղթում եմ լավագույնը, որ սփյուռքահայության հետ կապերն ավելի ամրապնդվեն», - ասել է Հրանուշ Հակոբյանը: Նա նշել է, որ հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Վահան Մարտիրոսյանն իր հերթին ասել է՝ ցանկություն չունի շարունակելու մնալու նախարարի պաշտոնում և կարծում է՝ կարող է օգտակար լինել նաև այլ տեղերում: Իր հերթին առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն ասել է՝ դեռ չի պատրաստվում հրաժարական տալ: «Այս պահին կատարում եմ իմ պարտականությունները և կշարունակեմ կատարել դրանք այնքան, ինչքան անհրաժեշտ գտնի վարչապետը», - նշել է Ալթունյանը: Հարցին, թե արդյոք տեսնում է իրեն Փաշինյանի կառավարության կազմում, Ալթունյանն ասել է, որ այդ հարցը պետք է տալ Նիկոլ Փաշինյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |