Կալանավորներին սննդի մատուցման նոր ծրագիր է փորձարկվում![]() 11 մայիսի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով ներառվել են համապատասխան միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կեցության պայմանները բարելավելու վերաբերյալ: Մասնավորապես ծրագրի շրջանակում նախատեսվում էր փորձարկել քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) ծրագրերը: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մասնավոր ընկերությունների հետ իրականացվել են մասնագիտական քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու սննդի պատրաստման, առաքման և մատակարարման նոր արդյունավետ համակարգի ներդրման փորձնական ծրագրեր: Առաջին փորձնական ծրագիրը «Մաստեր սերվիս» ՍՊ ընկերությունն իրականացրել է «Գորիս» ՔԿՀ-ում, որտեղ շուրջ 1 շաբաթ (ապրիլի 15-ից ապրիլի 21-ը) 100 դատապարտյալների մատուցվել են ընկերության կողմից նոր եղանակով պատրաստված ճաշատեսակներ: Մասնավորապես, ընկերության կողմից արտադրական պայմաններում ճաշատեսակները պատրաստվելուց անմիջապես հետո հատուկ սարքավորումների միջոցով կատարվել է սննդամթերքի շոկային սառեցում մինչև -180C-ից -240C: Այնուհետև, ճաշատեսակները -180C-ից -240C աստիճան սառեցված վիճակում սառցարան մեքենայով տեղափոխվել են «Գորիս» քրեակատարողական հիմնարկ: Ճաշատեսակները պահեստավորվել են քրեակատարողական հիմնարկներում, հատուկ վառարանների միջոցով տաքացվել և տաք վիճակում մատակարարվել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց: Մատակարար ընկերության կողմից ծրագիրը փորձարկելու, սառեցված սնունդը պահելու և տաքացնելու համար ընկերության կողմից «Գորիս» քրեակատարողական հիմնարկի խոհանոցում ժամանակավոր տեղադրվել են սառցարաններ, սառնարաններ և կոնվեկցիոն վառարան: Ծրագրի իրականացման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարության և աշխատակիցների կողմից ստացվել է դրական գնահատական սննդի որակի, ինչպես նաև սննդի մատակարարման նշված եղանակի վերաբերյալ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Արդարադատության նախարարությունը շարունակում է ջանքեր գործադրել քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը բարելավելու ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |