Հայաստանում սկսել է գործել Beeline ապրանքանիշը

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հայաստանում պաշտոնապես ներկայացվել է Beeline ապրանքանիշը, որով այսուհետ կապի իր ծառայություններն է մատուցելու Վիմպելկոմ ԲԲԸ դուստր ձեռնարկություն` ԱրմենՏել ՓԲԸ-ն: Ինչպես Երեւանում լրագրողներին է հայտարարել Վիմպելկոմ ԲԲԸ-ի ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը, Հայաստանը թվով յոթերորդ երկիրն է, ուր մուտք է գործում այս ապրանքանիշը:



«Այնպիսի խոշոր կազմակերպության մուտքը Beeline ապրանքանիշով գործող ընկերությունների խումբ, ինչպիսին ԱրմենՏելն է, զգալիորեն կամրապնդի Վիմպելկոմի միջազգային ապրանքանիշի դիրքերը» - ասաց Վիմպելկոմ ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը: - «Ավելին, սա կարեւոր քայլ է սպասարկման ոլորտում համաշխարհային մակարդակի առաջատար ընկերություն դառնալու ճանապարհին: Բոլոր երկրներում նույն ապրանքանիշով ծառայությունների մատուցումը սպառողի համար տրամաբանական է եւ հասկանալի:

Ապրիլի 7-ից վաճառքում կլինեն նոր դիզայնով SIM եւ վճարման քարտեր, որոնք կգործեն եւ կվաճառվեն նախկինում օգտագործվող քարտերի հետ միաժամանակ, մինչեւ վերջիններս ամբողջությամբ դուրս կգան շրջանառությունից: Կփոխվի նաեւ պայմանագրի բլանկի ձեւը, իսկ նախկինում կնքված պայմանագրերը կգործեն առանց սահմանափակումների եւ դրանք վերակնքելու կարիք չի լինի:



«Այն պահից, ինչ Վիմպելկոմը մուտք գործեց Հայաստանի շուկա իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ: Մենք էապես ընդլայնել ենք մեր ցանցի ծածկույթն ու ունակությունը, առաջ ենք քաշում պարզ եւ հասկանալի լուծումներ, ծառայությունները դարձնում ենք առավել մատչելի: Beeline ապրանքանիշի մեկնարկը մեր ընկերության զարգացման տրամաբանական շարունակությունն է:



Նշենք, որ Beeline-ը Ռուսաստանի տարածքում ամենաթանկարժեք ապրանքանիշն է` Interbrand Zintzmeyer & Lux AG միջազգային խորհրդատվական ընկերության գնահատմամբ: Այն գնահատվել է 7.2 միլիարդ ԱՄՆ դոլլար:



«Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվայների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայսատանում, որտեղ բնակվում է մոտ 250 միլիոն մարդ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Իսկ ընկերության բաժնետոմսերը ներառված են Նյու-Յորքի արժեթղթերի շուկայի VIP ցուցակում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---