Ռուբեն Վարդանյանը՝ Financial Times-ին. Հայերն իրենց երկիրն ավելի լավը դարձնելու եզակի շանս ունեն![]() 11 մայիսի 2018 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար, բարերար և «Ավրորա» հումանիտար մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին Financial Times-ում հրապարակված իր հոդվածում: Նա այս պահը բեկումնային է համարում Հայաստանի համար: «Անկախությունից քառորդ դար անց երիտասարդ հանրապետությունը շարունակում է խոցելի մնալ, ինչպես և հայ ինքնությունն ընդհանուր առմամբ: Մենք եզակի ու անսպասելի հնարավորություն ունենք դարձնել մեր երկիրն ամբողջ ազգի վառ, արդիական, անվտանգ, խաղաղ ու առաջադեմ հայրենիքը»,-ասվում է Վարդանյանի հոդվածում: Ըստ նրա, կարևոր է նշել, որ այն ինչ կատարվեց Հայաստանում, ոչ թե մեկ մարդու, այլ մի ողջ ազգի հաղթնական է, հատկապես՝ երիտասարդության: Վարդանյանը կարծում է, որ փողոցում ցնծացող մարդիկ պետք է իրատես լինեն, քանի որ Հայաստանի խնդիրները մեկ գիշերում չեն լուծվելու: «Ակնհայտ է, թե ինչ պետք է անի Հայաստանի նոր վարչապետը: Առաջինը՝ պարոն Փաշինյանը պետք է օգտագործի ամբողջ աշխարհի հայերի հմտություններն ու ոգեշնչումը և խթանի նրանց մասնակցությունը Հայաստանի առաջընթացին: Հայաստանում հայերի մեկ քառորդն է ապրում միայն: Հիմա մեր երկրի համար իդեալական պահն է դիմելու մեր արտագաղթածներին և նրանց օգնությունը խնդրելու՝ ի նպաստ երկրի երկարաժամեկտ զարգացման: Երկրորդը՝ Փաշինյանը պետք է բարեխղճորեն աշխատի, արդարացնելու համար ստացած մանդատը: ՀՀ քաղաքացիներն ուզում են ունենալ կենսունակ, հարուստ երկիր, որը հավատարիմ կլինի արդարության, ազատության ու հավասար հնարավորությունների սկզբունքներին: Մեր մարդիկ չեն ցանկանում եղած օլիգարխներին փոխարինել մյուս օլիգարխներով: Նոր կառավարությունը պետք է որակապես տարբերվի նախորդներից»,-գրել է Վարդանյանը: Մայիսի 11-ին գումարվել է կառավարության հերթական նիստը, որն առաջին անգամ վարել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի ընտրությունից հետո ձգտելու են ձևավորել համաձայնության կառավարություն՝ նշելով, որ «կառավարության ձևավորումը պետք է լինի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |