ՀՀ և Վրաստանի վարչապետները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել11 մայիսի 2018 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։ Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Հայաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով՝ կարևոր է, երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |