Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Սոչիում![]() 11 մայիսի 2018 - 14:45 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան մայիսի 14-ին Սոչիում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մայիսի 14-ին Սոչիում կկայանա ԵՏՄ գագաթնաժողովը, նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենան, այդ թվում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ղրղզստանի նախագահ և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Օրակարգը բավականին լարված է»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում փոփոխություն է կատարվել ԵՏՄ մասին պայմանագրում: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին նախագիծը: «Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը», - ասել է Նալբանդյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |