Բաղդասարյան. ՀՀԿ-ն դեռ չի մտածում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին![]() 11 մայիսի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն դեռ չի մտածում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մեզ համար այս պահին ամենակարևոր հանգամանքը նա է, որ այս իրավիճակում մեր ազգային անվտանգության խնդիրների նահանջ և արտաքին քաղաքականության վեկտորում փոփոխություն չունենանք, որը պայթյունավտանգ կարող է լինել: Մենք իշխանության գալու խնդիր չենք դրել», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը : Անդրադառնալով Փաշինյանի նշանակումներին՝ մասնավորապես՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ՊՆ պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակման մասին հայտարարությանը՝ Բաղդասարյանը նշել է, որ բոլորին ժամանակ է պետք նշանակվելուց հետո աշխատելու համար ու, տեսնելով նրանց աշխատանքը, իրենք գնահատականը կհայտնեն: Բաղդասարյանը նաև ընդգծել է, որ այս պահին ինքը խորրհրդարանական արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում և ՀՀԿ-ն ամենևին էլ նպատակ չունի, լինելով մեծամասնություն ԱԺ-ում, տապալել կառավարության աշխատանքը: «Նման հարց նոր կառավարության հետ չենք քննարկել, բոլորս պարտավոր ենք մեր երկրում ենթարկվել Սահմանադրությանը: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, և եթե դա Սահմանադրությունը թույլ է տալիս, կքննարկենք այդ հարցը: Դեռևս չեմ տեսնում որևէ պատճառ, որ այդ հարցը բարձրացվի», - հավելել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |