Ազնավուրը՝ հայ ժողովրդին. Շնորհակալ եմ հպարտության այս մեծ զգացման համար12 մայիսի 2018 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ շնորհավորելով բոլորին, որ կարողացան առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։ «Ազնավուր» հիմնադրամի տարածած բաց նամակում շանսոնյեն գրել է. «Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ, քաղաքացիական անհնազանդության օրերին դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։ Սա զարմացրեց և մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարությունների։ Մեզ՝ սփյուռքի հայերիս համար մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն և մարդասիրություն դրսևորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը խաղաղության և փոխըմբռնման տանող ճանապարհ չի կարող լինել։ Մեր պատմության ընթացքում շատ դժվարություններ ենք ճանաչել։ Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը»։ Ազնավուրը գրում է, որ հաջողվեց ապացուցել, որ հայ ազգն ունի գիտակցության բարձր աստիճան, և որ Հայաստանի համար առաջնահերթ է ու միշտ էլ պետք է առաջնահերթ մնա ամենակարևորը՝ միավորումը։ «Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը և քաղաքացիների միջև բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված և պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ։ Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով և երբեք չեմ թաքցրել դա։ Շնորհակալություն հայ ժողովրդին աշխարհին մեր մարդասիրությունը ցույց տալու համար․ Հայաստանը մեծ է իր արժեքներով։ Օրինա՛կ լինենք բոլոր նրանց համար, ովքեր տարբեր են, գուցե նաև՝ ոչ այնքան բաց փոփոխությունների առջև։ Եկեք առաջ ընթանանք նույն ճանապարհով։ Վստահ եմ՝ այն լավագույնն է մեր ազգի և ժողովրդի ապագայի համար։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ հպարտության այս մեծ զգացումն ինձ պարգևելու համար։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-ասվում է նամակում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |