ՀՀ նախագահը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացումը![]() 12 մայիսի 2018 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տնտեսական կապերն ակտիվացնելու հնարավորություններն է քննարկել Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիի հետ: Մասնավորապես, խոսքը բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության զարգացման մասին է: Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկայիս մակարդակը և փոխանցել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի ջերմ ողջույնները և վերջինիս հրավերը՝ պաշտոնական այց կատարելու Քուվեյթի Պետություն: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |