ՀՖՖ նախագահը՝ Մովսիսյանի վերադարձի մասին. Չեմ հետաքրքրվում՝ ով է հրավիրվում հավաքական12 մայիսի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքական Յուրա Մովսիսյանին հրավիրել է Վարդան Մինասյանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը: «Յուրա Մովսիսյանը ընդամենը բազամթիվ ֆուտբոլիստներից մեկն է, նա ֆուտբոլ պետք է խաղա, թող գա խաղա, ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում՝ ով է հրավիրվում հավաքական, բայց, չգիտես ինչու, մարդիկ դրան չեն հավատում», - ասել է նա՝ հավելելով, որ Մովսիսյանը «հատուկ ֆուտբոլիստ չէ»: «Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ, բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար հավասար են, եթե նվիրված կխաղան ազգային հավաքականում, թող գան», - ասել է նա: ՀՖՖ նախագահն ասել է նաև, որ Վարդան Մինասյանի` հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկի հետ այդքան էլ համաձայն չէ:«Այնտեղ ֆուտբոլիստներ կային, որ չպետք է հրավիրվեին: Անուններ չտամ, մի քանիսը կան, օրինակ, իմ կարծիքով, Ռումյան Հովսեփյանը պետք է հրավիրվեր», - ասել է նա: Ռուբեն Հայրապետյանը նաև ասել է, որ ոչ ոք չի կարող իրեն ստիպել հրաժարական տալ: Երբ լրագրողը ցանկացել է հարց տալ Հայրապետյանին, նա նախապես ասել է. «Հրաժարականս մենակ չուզես, չեմ տալու»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հավաքական հրավիրվածների թվում է նաև շվեդական «Յուրգորդենում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը: Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |