Սեյրան Սարոյան. Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու![]() 12 մայիսի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը դրական է գնահատել ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի նշանակումը։ Մայիսի 12-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Սարոյանը նշել է, որ Տոնոյանը տիրապետում է բանակին, լուրջ դպրոց է անցել։ «Ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար, ուժեղ նախարար է լինելու, որովհետև իր համար նորություն չէ բանակը, ինքն այդտեղ կա ու ամենակարևորը՝ կադրերին ճանաչել է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Սարոյանը նաև ափսոսանք է հայտնել Վիգեն Սարգսյանի՝ պաշտոնը թողնելու առիթով, նշելով, որ թեպետ նրա մասին բանակում շատերը ասում էին՝ նոր մարդ է, բայց նոր չէր, նա ևս բանակի կադրերի հետ աշխատել էր, ծանոթ էր։ «Իր գործը գիտեր, անում էր, ափսոս, որ կիսատ մնաց։ 7 տարվա ծրագիր ուներ, կարող էր աշխատել»,- ասել է նա։ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն իր հերթին ասել է, որ Տոնոյանը զինվորական տղա է ու բանակը շատ լավ պատկերացնում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին պաշտպանության նախարարությունում ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:Տոնոյանը տարիներ շարունակ եղել է ՊՆ փոխնախարար:Տոնոյանը ՀՀզինված ուժերում է 1992-ից: 2007-ին Տոնոյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, 2009-ին եղել ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը, 2010-ին պաշտպանության առաջին փոխնախարարը: 2017-ից զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |