Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ուժային եւ դիվանագիտական կառույցների ղեկավարների հետ 7 ապրիլի 2008 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար կազմի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Անցած տասը տարիները գնահատելով այս կառույցների համար կայացման տարիներ, նախագահը վստահաբար ասել է, որ առանց կայացած նման ծառայությունների անհնարին է խոսել պետության կայացվածության մասին:Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, պետության կայացման գործում նրանց անձնական ներդրման համար:«Դուք ղեկավարում եք կառույցներ, որոնք պատասխանատու են երկրի ու ժողովրդի անվտանգության, կարգ ու կանոնի, պետության միջազգային հեղինակության համար, եւ համոզմունքով կարելի է ասել, որ այդ տեսանկյունից ձեր վրա դրված խնդիրները հիմնականում լուծված են, թեեւ կատարելագործման համար երբեք սահման չկա, եւ բոլորս գիտակցում ենք նաեւ, որ անելիքներ դեռեւս շատ կան»,-ասել է նախագահը: Նախագահը ցանկություն է հայտնել, որ նրանք իրենց հետագա աշխատանքում ունենան ավելի լավ աշխատելու, ավելի մեծ հաջողությունների հասնելու, երկրի ու ժողովրդի անվտանգությունն ամրապնդելու եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ նեքին հզոր մոտիվացիա: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանն ունի փայլուն ապագա, իսկ նորընտիր նախագահն` արդյունավետ կառավարելու բոլոր հնարավորությունները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |