Տոնոյան. ԶՈւ-ն լինելու է այն մակարդակում, որ բարենպաստ պայմաններ ապահովի բանակցություններում![]() 12 մայիսի 2018 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ԶՈւ մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում կապահովի բարենպաստ պայմաններ: Այդ մասին ասել է ՊՆ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին վստահության համար: Մայիսի 12-ին պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Դավիթ Տոնոյանը հավելել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն: Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները: «Վստահեցնում եմ, որ ԶՈւ մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»,- նշել է Դավիթ Տոնոյանը, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, քանի որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ՀՀ-ի, ԱՀ-ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |