Ով է տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նորանշանակ նախարարը13 մայիսի 2018 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նախարար նշանակվեց Աշոտ Հակոբյանը, որի մասին համացանցի հայկական հատվածում ոչ մի հիշատակում ժամեր շարունակ հնարավոր չէր գտնել, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Ավելի ուշ, այնուամենայնիվ, նորանշանակ նախարարի կենսագրությունը հրապարակվեց, որը ներկայացնում ենք ստորև։ Արդեն նախկինում ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը 50 տարեկան է, ծնվել է Հրազդանում: 1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ իրավաբան-իրավագետի որակավորմամբ: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998-ից ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչությունում` որպես քննիչ, իսկ 2000-ից` ավագ քննիչ: 2005 -2008թթ. եղել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ, 2008-2011թթ.՝ նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության` մարդկանց առևտրի (թրաֆիքինգի), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ: 2011-2014թթ. աշխատել է որպես նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ, 2014-ին՝ ՔԿ Երև վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ: Պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ խրախուսանքների: Ավելի շուտ արդեն պատմել էինք թե ովքեր են համալրել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը կազմը․ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |