Լեոնտևը ներողություն է խնդրել Փաշինյանից![]() 14 մայիսի 2018 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ռուս լրագրող Միխայիլ Լեոնտևը, որը նաև «Ռոսնեֆտ» ընկերության մամուլի քարտուղարն է, ներողություն է խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ իր արտահայտությունների համար: «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի «Գլավտեմա»հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը վերջին մի քանի թողարկումները, մասնավորապես, ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները, նվիրեցին հայաստանյան իրադարձություններին: Նրանք համեմատականներ են անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև, Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ են արել երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները ճնշելու համար: Փաշինյանին հասցեագրված նամակում Լեոնտևն ասել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը պայմանավորված է բացառապես ՀՀ ճակատագրի վերաբերյալ մտահոգությամբ, որին նա համարում է ՌԴ մերձավոր պատմական դաշնակիցը: Նա հավաստիացրել է, որ իր մեկնաբանությունը ոչ մի կապ չունի «Ռոսնեֆտ» ընկերության պաշտոնական դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր այդ անզգույշ պահվածքը չի ազդի ՀՀ և «Ռոսնեֆտի» համագործակցության վրա: «Այո, ես նամակ եմ ուղարկել, բայց նաև այն պատճառով, որ թյուրիմացություն է առաջացել, ես ոչ մի հայտարարություն չեմ արել «Ռոսնեֆտի» անունից: Ընկերությունը ոչ մի կապ չունի դրա հետ: Դա իմ անձնական դիրքորոշումն էր և իմ անձնական ներողությունը...Ես ներողություն եմ խնդրել, քանի որ խոստովանում եմ, որ որոշ արտահայտություններ ոչ այնքան կոռեկտ էին և շատ կտրուկ, և որ ոչ մի տարակարծություն չի կարող արդարացնել կոպտությունն ու խիստ կտրուկ արտահայտությունները»,-ասել է Լեոնտևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ «Ռոսնեֆտ» ընկերությունը հայտարարել էր, որ լրագրողի արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն «Ռոսնեֆտի» դիրքորոշման հետ: «Լրագրող Միխայիլ Լեոնտևի մասնավոր արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ՀՀ հետ համագործակցության վերաբերյալ «Ռոսնեֆտի» դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և երկրի խորհրդարանի ընտրությունը, իսկ բացի այդ, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների կատարումը»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |