Հայաստանի հրեական համայնքը կոչ է արել Կնեսետին խելամիտ գտնվել եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը 8 ապրիլի 2008 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Կնեսետում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման քննարկումը կարեւոր քայլ է մի երկրում, որի քաղաքացիները զգացել են եւ շարունակում են վերապրել Հոլոքոստի եւ ահաբեկչության սարսափները: Իսրայելը ողջ աշխարհին ցույց է տվել` որքան բարձր է մարդկային կյանքի արժեքը, որքան կարեւոր է յուրաքանչյուր հրեայի կյանքը եւ ինչպիսի պատասխան է սպասում յուրաքանչյուրին` ով ոտնձգություններ կկատարի այդ կյանքի նկատմամբ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ում ստացված Հայաստանի Հրեական համայնքի հայտարարության մեջ` ուղղված Կնեսետի պատգամավորներին: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. Յուրաքանչյուր ժողովուրդ արժեւորում է իր անցյալի մասին հիշատակը: Հայերն արդեն 93 տարի է ողբում են Օսմանյան Թուրքիայի անմեղ զոհերի համար: Ցավակցությունը ազնվաբարո ժողովուրդներին հատուկ գիծ է: Բարբարոսները նոր արյան տենչ ունեն` շանտաժի ենթարկելով ու սպառնալով ողջ մարդկությանը:Ժամանակն է վերջ դնել այդ ամենրին: Հայոց ցեղասպանության փաստի` 20-րդ դարի առաջին դաժանագույն հանցագործության ճանաչումը, կցուցադրի քաղաքակիրթ հանրության ուժը, աշխարհի հետ միասնությունը, ասվում է Հայաստանի Հրեական համայնքի հայտարարության մեջ: Դա ձեր պարտականություն է մահացածների, ապագայի, երիտասարդ սերնի, ձեր ընտրողների առջեւ: Մեր ապագայի անվտանգությունը ձեր ձեռքերում է: Ցուցադրելով ձեր կտրուկ դիրքորոշումը, համերաշխությունը, ուժը, խելքը, իմաստությունը, համաձայնությունը Հայոց ցեղասպանության անկասկած փաստերի դատապարտման հարցում` դուք կբարձրանաք սեփական եւ ձեր ապագա սերունդների աչքերում: Եղեք այդքան բարի եւ մարդկային: Մենք վստահ ենք, որ իսլամական աշխարհի մեծամասնությունը քաղաքակիրթ, խաղաղասեր եւ գիտակից մարդիկ են, ովքեր սպասում են անցյալի դրոշմից ազատմանը: Դուք կօգնեք նրանց ձեր արդար որոշմամբ: Մենք խնրդում ենք ձեզ խելամիտ գտնվել եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |