Պուտինը՝ Փաշինյանին. Հուսով եմ ՀՀ և ՌԴ հարաբերությունները նույնքան դրական կզարգանան, որքան մինչ օրս (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի համար «Հայաստանը մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է տարածաշրջանում»՝ դա վերաբերում է ինչպես տնտեսական փոխգործակցությանը, այնպես էլ անվտանգության հարցերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում կայացած հանդիպմանը: Պուտինը հաջողություն է մաղթել Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները նույնքան դրական կզարգանան, որքան մինչ օրս, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պուտինը հավելել է նաև, որ Մոսկվան կշարունակի ակտիվ աշխատել Երևանի հետ նաև միջազգային ասպարեզում,միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ից սկսած և տարածաշրջանային կազմակերպություններով վերջացրած՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման ոլորտներում: Պուտինը հիշեցրել է, որ ՌԴ-ն Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում ՀՀ ապրանքաշրջանառության 25%-ը, իսկ ռուսական ներդրումները կազմում են ՀՀ տնտեսության մեջ արված բոլոր ներդրումների 35%-ը: Նշվել է, որ առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38%:ՌԴ նախագահը հավելել է, որ «դա շատ լավ դինամիկա է»: Պուտինը հույս է հայտնել, որ «շատ լավ արդյունքները», որոնք վերջին շրջանում տեսանելի են տնտեսական գործակցության ոլորտում, «կհաջողվի ոչ միայն պահպանել, այլ նաև բազմապատկել»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է. «Ոչ ոք կասկածի տակ չի դրել և, կարծում եմ, չի դնի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Մենք վճռական ենք նոր խթան հաղորդելու թե քաղաքական, թե առևտրատնտեսական հարաբերություններին», հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք շատ բարձր ենք գնահատում այն հավասարակշռված դիրքորոշումը, որ ՌԴ-ն ունեցավ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ: Դա գնահատում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև հասարակությունը»,-ասել է նա: Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ ՌԴ հետ հարաբերությունները կզարգանան նաև ռազմատեխնիկական ոլորտում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |