Օսիպյանը կզբաղվի Բաղրամյանում քաղաքացիներին ծեծած վարորդի հարցով![]() 14 մայիսի 2018 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` պարզելու՝ ինչ գործողություններ են իրականացվել մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում երկու քաղաքացու ծեծի ենթարկած վարորդի նկատմամբ։ «Նշված դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ցուցարարները Երևանի քաղաքապետարանի մոտից երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա։ Երթի մասնակիցները հայտնել են, որ քաղաքացիներին ծեծի է ենթարկել 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Լենա Նազարյանը։ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն«Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է, որ անմիջապես կզբաղվի այդ հարցով։ Ավելի վաղ, մայիսի10-ին Բաղրամյան պողոտայում երկու ցուցարար է ծեծի ենթարկվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |