Էրդողանը «ողջամիտ մոտեցում» է սպասում ՀՀ ղեկավարությունից14 մայիսի 2018 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական պատկերից: Այսպիսի հայտարարություն է արել պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենաով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, որտեղ անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Թուրքիայի նախագահը Հայաստանին է անդրադարձել՝ խոսելով Կովկասում և Միջին Ասիայում տիրող իրավիճակի մասին, հայտնում է Ermenihaber-ը: «Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղության, բարօրության և զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Այս դրական պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ այս երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք», -ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 11-ին, պատասխանելով լրագրողների հարցրերին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում խոսել էր նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Փաշինյանն ասել է, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների։ «Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |