Օսիպյան. Եթե ցույցերը ցրեինք, բազմաթիվ տուժողներ կլինեին14 մայիսի 2018 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հնարավորություն ուներ ցույցերը ցրելու՝ անկախ դրանց բազմամարդ լինելու հանագամանքից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասել է ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման բողոքի գործողություններին: «Հնարավոր էր այդ ցույցը դադարեցնել։ Բայց մենք գնահատել ենք ցրման հետևանքները։ Հետևանքները շատ բարդ կլինեին, չէր բացառվում, որ ցույցը դադարեցնելու հետևանքով բազմաթիվ տուժողներ կլինեին: Ոստիկանության խնդիրը միայն ցույցը դադարեցնելը չէ, այստեղ նաև մեր երկրի հեղինակությունն էր դրված, մեր պետականության հարցն էր դրված»,-ասել է Օսիպյանը: Նա հավելել է նաև, որ ցույցերը, երթերը խաղաղ բնույթ էին կրում: «Քանի որ խաղաղ բնույթ էին կրում, ոստիկանությունը հանդուրժողականություն դրսևորեց: Խախտումներ եղել են, բայց այդ խախտումներն այնպիսին չէին, որ կարող էին ծանր հետևանքներ ունենալ, ոստիկանությունը հանդուրժողականություն դրսևորեց և գնահատելով իրավիճակը, այդպես էր որոշումը՝ կանգնել քաղաքացիների կողքին», - ասել է Օսիպյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |