Թանգարանների գիշերը՝ մայիսի 19-ին. ՀՀ-ից ու ԼՂՀ-ից 116 թանգարան կմասնակցի14 մայիսի 2018 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: 2018 թվականին ԻԿՕՄ-ի (International Council of Museums) կողմից ընտրված օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: Մայիսի 19-ին Հայաստանում և Արցախում արդեն 15-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որին միացել է 116 թանգարան: Մայիսի՝ 18-ին ժամը 10:00-ից 18:00-ը, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 18:00-ից 24:00-ը, Հայաստանի և Արցախի 116 թանգարանի դռները բաց կլինեն հասարակության համար. մուտքն անվճար է: Համաեվրոպական այս միջոցառումներին միացել է նաև ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը: Այն այցելուների համար բաց կլինի ուրբաթ՝ մայիսի 18-ին ժամը 09:00 - 18:00 և շաբաթ՝ մայիսի 19-ին ժամը 10:00 - 22:00: Նշված միջոցառումների շրջանակում Կենտրոնում այցելուներին կներկայացվեն Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին: Այցելուները կարող են ծանոթանալ նաև Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է |