Թուրքիան հետ է կանչել դեսպաններին ԱՄՆ-ից և Իսրայելից![]() 15 մայիսի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին Վաշինգտոնից և Թել Ավիվից: Այդ մասին մայիսի 14-ի երեկոյան հայտարարել է Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ «ցեղասապանություն» է անվանել: «Այն, ինչ անում է Իսրայելը, ցեղասպանություն է: Կարևոր չէ, թե որ կողմից է դա բխում՝ ԱՄՆ-ի թե Իսրայելի, ես անիծում եմ այս հումանիտար դրաման, այս ցեղասպանությունը»,-ասել է Էրդողանը, գրում է Deutsche Welle-ն: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հայտարարելէ, թե անիծում է Իսրայելի զինված ուժերին և կառավարությանը: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Անկարան Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ է գումարում Գազայի հատվածում իրադարձությունների կապակցությամբ: Մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած իսրայելա-պաղեստինյան բախումների ընթացքում զոհվել է առնվազն 37 մարդ, իսկ վիրավորվել 1700 հոգի։ Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |