Վարչապետ. Կարծում եմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն 2018-ին![]() 15 մայիսի 2018 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն 2018-ին։ «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ազգային ժողովում մեծամասնությունը կողմ կքվեարկի կառավարության ներկայացրած ծրագրին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ, որ, այո, հավանություն կտա, և մենք բնականոն կաշխատենք», հայտնում է Aysor.am-ը: Նա հավելել է նաև, որ, իր կարծիքով, որևէ մեկը «չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |