Ինչ տեսք է ունենալու Երևանի 2800-ամյակի այգին. Նախագիծ![]() 16 մայիսի 2018 - 10:41 AMT PanARMENIAN.Net - «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր նվերն է մատուցում մայրաքաղաքին՝ նվիրելով Երևանի 2800-ամյակի այգի։ Ամեն ինչ ընթանում է նախատեսված ժամանակացույցով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Այգում արդեն ամիսներ շարունակ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում, որոնք պետք է ավարտին հասցվեն Երևանի 2800-ամյակին ընդառաջ: Նա հավելել է, որ սեպտեմբերին Երևանն ունենալու է բարեկարգ և ժամանակակից լուծումներով մի այգի, որը միայն ու միայն ծառայելու է հենց հանգստի ու զբոսանքի նպատակով: Սոցցանցերում Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող՝ Երևանի 2800-ամյակի այգու լուսանկարներ են տարածվում, որոնց համաձայն նախկինում այդտեղ գտնվող ծառերը հատվել են, ինչը բազմաթիվ քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացրել: Երևանի քաղաքապետարանն իր հերթին պարզաբանում է տարածել, ըստ որի դեռ 2018-ի փետրվարին տեղեկացրել են, որ Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, «մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր»: Պարզաբանման համաձայն, բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ «նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |