Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է Իսրայելի հյուպատոսին ժամանակավորապես լքել երկիրը

Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է Իսրայելի հյուպատոսին ժամանակավորապես լքել երկիրը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է Ստամբուլում Իսրայելի հյուպատոսին ժամանակավորապես լքել երկիրը: Այդ մասին հայտնում է դիվանագիտական աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով:

Մայիսի 15-ին Թուրքիայի իշխանությունները նմանատիպ առաջարկ էին արել Անկարայում Իսրայելի դեսպանին: Ի պատասխան Իսրայելի ԱԳՆ-ն պահանջել էր, որ Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսը հեռանա երկրից:

Դիվանագիտական սկանդալը երկու երկրների միջև բռնկվել է Գազայի հատվածում իրադարձությունների ֆոնին, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումներում տասնյակ պաղեստինցիներ զոհվեցին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---