Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում կփոխարինի Փաշինյանին. ԱԺ 6 նոր մանդատ է հանձնվել![]() 16 մայիսի 2018 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ազգային ժողովի մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին: Նման որոշում է կայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԿԸՀ մայիսի 16-ի նիստում։ ՀՀԿ-ից Գրիգոր Ավալյանի փոխարեն մանդատ է տրվել Հակոբ Հակոբյանին, իսկ Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին։ Արարատ Միրզոյանի փոխարեն մանդատ է տրվել Հրաչյա Հակոբյանին, Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանին, իսկ Արտակ Զեյնալյանի փոխարեն՝ Հայկ Կոնջորյանին։ Արարատ Միրզոյանը նշակակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ,Մանե Թանդիլյանը՝ սոցապ նախարար,Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար: Գրիգոր Ավալյանը հրաժարական էր տվել, իսկ Աղվան Վարդանյանը վայր է դրել մանդատը ՀՅԴ-ի պահանջով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |