Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշով Արցախն առաջին անգամ գրեթե հավասարվել է ՀՀ-ին

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշով Արցախն առաջին անգամ գրեթե հավասարվել է ՀՀ-ին

PanARMENIAN.Net - 2017-ին Արցախում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 272,1 մլդ դրամ, մեկ շնչի հաշվով արձանագրվել է 3844,8 դոլար ՀՆԱ-ի ցուցանիշ, որով առաջին անգամ Արցախը գրեթե հավասարվել է Հայաստանում արձանագրված համապատասխան ցուցանիշին: Այդ մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները:

«ՀՆԱ-ի այդպիսի ծավալը հնարավորություն տվեց արձանագրել տնտեսական աճի բավականին բարձր տեմպ՝ 15,6%-ի չափով»,- իր ելույթում ընդգծել է նախարարը:

Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա հիմնական ներգործությունը հանքարդյունաբերության ոլորտինն է եղել, որը կազմել է 10 տոկոսային կետ: Տարին եզրափակվել է 15,4% տնտեսական աճի ցուցանիշով:

Արդյունաբերության ոլորտի իրական աճը կազմել է 54,8%, ինչը հնարավորություն է տվել արձանագրել 97, 5մլդ դրամ արտադրության ծավալ:

Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155. 433 դրամ, աճը արձանագրվել է 1,8%-ի չափով:

Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41մլդ 355,9մլն դրամ, կամ պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 6,6%-ով: Բյուջեի եկամուտի գերակշիռ մասը կազմել են հարկային եկամուտները: Դեֆիցիտը կազմել է 3 մլդ 305,2 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 387մլն դրամով:

Բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 92 մլդ 98,1 մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված ցուցանիշի 96,5%-ը: Նախորդ տարվա պետական բոյւջեի համեմատ ծախսերն աճել են 8,8 կետով: Նախարարի խոսքով՝ աճին նպաստել են ոչ ֆիինանսական ակտիվների ծախսերը, հայտնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

«2017-ի բյուջեն եզրափակել ենք առանց էական պարտավորությունների»,-կարևորել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Մայիսի 16-ին Արցախի Ազգային ժողովում մեկնարկել են ԱՀ 2017-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:Բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---