Քաղաքապետն ու Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել. Բացատրական աշխատանքներ են տարվում![]() 16 մայիսի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ձեռնարկելու միջոցներ ցուցարարների ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ավելի վաղ,Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող՝ Երևանի 2800-ամյակի այգու ծառերի հատման առթիվ բողոքի ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ցուցարարներն անարգել մտել են Երևանի քաղաքապետարանի շենք: Նրանք հանդիպում են պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, միաժամանակ վանկարկում են «Տարոն, հեռացի՛ր»: Ցուցարարներից մի քանիսն իրենց հետ հատված ծառերի ճյուղեր են ներս բերել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |