Զինկոմիսարիատների օպտիմալացման մասին վերջնական որոշումը կհետաձգվի մինչև հունիսի 21-ը![]() 16 մայիսի 2018 - 23:54 AMT PanARMENIAN.Net - Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև ս.թ. հունիսի 21-ը: ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատի աշխատակիցներ։ Նրանք բողոքում էին զիկնոմիսարիատներում իրականացվող օպտիմալացման դեմ: Նույն օրը ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքներով նախարարը տվել էր հանձնարարականներ՝ շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում: «Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում», - ասել էր նախկին պաշտպանության նախարարը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |