ՊԵԿ նախագահը հրաժարական է տվել

ՊԵԿ նախագահը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն առաջարկել է ավելացնել օրակարգում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի հարցը։

Օրակարգում կավելացվի նաև կոմիտեի նոր նախագահի նշանակման հարցը։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Կարեն Կարապետյանի կողմից կառավարություն ձևավորելու գործընթացի ժամանակ։

Մինչ այդ նա զբաղեցնում էր «Գազրպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---