Նախարար. Հիվանդանոցները պարտավոր են ապահովել պետպատվերով բուժման անհրաժեշտ բոլոր միջոցները![]() 17 մայիսի 2018 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հաղորդագրություն է պատրաստել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին: Հաշվի առնելով հանրության շրջանում հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հետ կապված բազմաթիվ բողոքները և դիմումները՝ նախարարը հիշեցրել է բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, որ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի և բժշկական կազմակերպության միջև կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է պացիենտի համար անվճար իրականացնել բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը: «Այդ թվում՝ հիվանդանոցային բուժօգնությանը վերաբերվող փաստաթղթային ձևակերպումները, հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, դեղերով ապահովումը, ֆիզիաթերապևտիկ բուժումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, իսկ հակատուբերկուլոզային, հոգեկան, թմրաբանական և առողջարանային վերականգնողական բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում՝ նաև հիվանդների՝ սննդով պարտադիր ապահովման ծախսերը»,-ասվում է նորանշանակ նախարարի հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, նախարարը հորդորել է խստագույնս պահպանել բուժօգնության նպատակով պացիենտների համար սահմանված հերթագրման կարգը: Նախարարը նաև ուշադրությունը բևեռել այն խնդրի վրա, որ բուժօգնություն ստացող պացիենտի համար վճարովի հարբժշկական ծառայության (օրինակ՝ տեսակցության վճար, լրացուցիչ հարմարություններով հիվանդասենյակի համար վճար և այլն) մատուցման դեպքում ծառայության տվյալ տեսակի համար նախևառաջ պացիենտին պետք է առաջարկվի անվճար տարբերակ: Նշվում է, որ առողջապահության նախարարությունը այսուհետ յուրաքանչյուր խնդրահարույց դեպքը մանրամասն ուսումնասիրելու է և խախտումներ արձանագրելու դեպքում կիրառելու է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |