Հարցում․ Նախկին նախարարներից ու՞մ կուզեիք տեսնել նոր կառավարությունում

Հարցում․ Նախկին նախարարներից ու՞մ կուզեիք տեսնել նոր կառավարությունում

PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանը՝ ստանձնելով վարչապետի պաշտոնը, արմատականորեն փոխեց կառավարության կազմը՝ ազատվելով բազմաթիվ «հնաբնակներից» ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եկած կադրերից։

Կառավարության հին կազմից մնացին միայն Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն,ով գործուղվեց ՊՆ, ու ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն, ով բնապահպանության նախարարությունից վերադարձավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։

PAN-ին հետաքրքիր է՝ առավելագույնը ո՞ր 3 նախարարներին նախկին կառավարությունից դուք, հնարավորության դեպքում, կթողնեիք գործադիրի նոր կազմում` թեկուզև այլ պաշտոնում։ Դուք ունեք նաև «Ոչ մեկին չէի թողնի» տարբերակն ընտրելու հնարավորություն։

 Ուշագրավ
---